1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 22-ի ուշ երեկոյան Արմավիրի մարզպետարանում խորհրդակցություն է հրավիրել` քննարկելու կարկտահարությունից տուժած գյուղացիներին օժանդակություն տրամադրելու հարցերն ու ուղիները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչ խորհրդակցությունը վարչապետը տեղում ծանոթացել էԱրշալույս գյուղի հակակարկտային կայանների հետ կապված խնդիրներին:
Արմավիրի մարզպետի եւ գյուղապետերի մասնակցությամբ անցկացվող խորհրդակցության ժամանակ հանգամանորեն ներկայացվում են կարկտահարության հասցրած վնասները, որոնք պետք է հաշվարկվեին: