Արցախում ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտում ակնկալվում է մինչև 15 տոկոսի աճ

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,22 Մայիսի,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի համաձայն` ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտում ակնկալվում է մինչև 15 տոկոսի աճ: Այս մասին այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ գյուղատնտնեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը` նշելով, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով գյուղատնտեսությունը կազմել է ՀՆԱ-ի 5.6 տոկոսը` 1 մլրդ 696 մլն դրամ:

Այդ ցուցանիշը հիմնականում ապահովվել է անասնապահության ճյուղի հաշվին, որտեղ գլխաքանակի և արտադրության աճ է արձանագրվել բոլոր ենթաճյուղերում: «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշերի համեմատ` խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը աճել է 11,2 տոկոսով, խոզերինը` 2 անգամ, ոչխարներինը և այծերինը` 42,2 տոկոսով, իսկ թռչուններինը` 9,2 տոկոսով»,-ասաց Խաչատրյանը` հավելելով, որ աճի նշված ցուցանիշերի ապահովման արդյունքում մսի արտադրությունն առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 12,9, կաթինը` 8,2 և ձվինը` 3,4 տոկոսով:

Անասնապահությունում գլխաքանակի աճը ինքնաբերաբար կերային բազայի խնդիր է առաջադրում, և այս տարվա գարնանային երաշտն ավելի է սրել վիճակը: Մասնագետները, նախարարի խոսքով, առաջիկա օրերին լինելու են դաշտերում` ստուգելու, թե անձրևներից հետո ինչպես է աշնանացանի, գարնանացանի, ինչպես նաև խոտհարքի վիճակը` ժամանակին օպերատիվ միջոցներ ձեռնարկելու նպատակով: Նախարարի հավաստմամբ` խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերն այս տարի որոշակիորեն մեղմելու են վիճակը: Սակայն առաջիկայում այդ ուղղությամբ ավելի լայնածավալ աշխատանքներ են տարվելու:

«Այս տարի մենք ներկրել ենք 2000 հեկտարից ավելի տարածքի բավարարող բազմամյա կերային խոտաբույսերի սերմեր, և դրանց արժեքի 50 տոկոսը սուբսիդավորելով 2 տարի մարման ժամկետով տրամադրում ենք բոլոր տնտեսվարող սուբյեկտներին: Այսպիսով փորձում ենք խոտհարքները փոխարինել բազմամյա խոտաբույսերով: Այս ծրագիրը հաջողվելու դեպքում առաջիկայում, կարծում եմ, այդ խնդիրը կլուծվի»,-ասաց Անդրանիկ Խաչատրյանը:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA