Տարածաշրջանային

Թուրք լրագրողն իր հոդվածում նկարագրել է հայերի հանդեպ վայրագությունները

2 րոպեի ընթերցում

Թուրք լրագրողն իր հոդվածում նկարագրել է հայերի հանդեպ վայրագությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք լրագրող Մեհմեթ Ալի Բոզքուրթը aykiridogrular.com լրատվական կայքում «Աթաթուրքն արգելել է հայությունը» վերնագրով հոված է հրապարակել, որում պատմել է Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի` հայերի նկատմամբ գործադրած ճնշումների մասին: «Արմենպրես»-ը կրճատումներով ներկայացնում է հոդվածը:

«Գյուղից քաղաք գաղթը սկսվել է 1960-ականներին: 1963 թ-ին Հասսայի շրջանում հանդիպեցի Մարդինից Անթաքիա գաղթող տարեց եւ երիտասարդ կանանցից ու երկու` տղա եւ աղջիկ երեխաներից կազմված մի ընտանիքի: Տղան ինձ ասաց, որ հայեր են, սակայն տարեց կինն անմիջապես սաստեց նրան եւ ասաց. «Այլեւս այդպես չասես: Մենք հայ չենք, թուրք ենք: Աթաթուրքն արգելել է հայ լինել», -գրում է Մեհմեթ Բոզքուրթը:

Թուրք հեղինակը շարունակում է. «Սարսափելի դեպքեր են տեղի են ունեցել ավելի վաղ եւս: Օրինակ` հայերի կոտորածի տարիներին մի հայ կին իր փոքրիկի հետ ծառա է դառնում գյուղի աղայի տանը: 1920-ականներին ընդունված Աթաթուրքի օրենքով` հայերին օգնություն տրամադրելը քրեական հանցանք էր որակվում: Այդ ժամանակ աղան հայ կնոջն ու երեխային տանում է սար, սպանում եւ թաղում այնտեղ: Այդ նույն ժամանակներում հարեւան գյուղում կտրում են կոտորածներից փրկված մի հայի ձեռքերը եւ ծեծելով սպանում», -հոդվածում գրում է թուրք լրագրողը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում