Մարզային

Շիրակի ՊՈԱԿ-ների եւ ՓԲԸ-ների պետգնումների համակարգողները վերապատրաստվել են

2 րոպեի ընթերցում

Շիրակի ՊՈԱԿ-ների եւ ՓԲԸ-ների պետգնումների համակարգողները վերապատրաստվել են

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի եւ «Գնումների աջակցման կենտրոն»-ի պետ Արա Գյուրջինյանի պայմանավորվածության արդյունքում Շիրակի մարզի բոլոր ՊՈԱԿ-ների եւ ՓԲԸ-ների պետական գնումների համակարգողները մասնակցել են վերապատրաստման դասընթացների:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը, մայիսի 20-22-ը Շիրակի մարզպետարանում գնումների համակարգման մեխանիզմներին եւ օրենսդրական փոփոխություններին է ծանոթացել մարզի ՊՈԱԿ-ների եւ ՓԲԸ-ների ավելի քան 200 աշխատակից:

«Վերապատրաստման դասընթացներն անցկացրին մայրաքաղաքից ժամանած «Գնումների աջակցման կենտրոն»-ի մասնագետները: Կազմակերպված դասընթացների նպատակըպետական գնումների ոլորտում տեղ գտած փոփոխություններին տեղի մասնագետներին ծանոթացնելն էր, ինչը թույլ կտա մասնագետներին զերծ մնալ խնդիրներից եւ սխալներից»,-նշեց Արաքսյա Կիրակոսյանը:

Գնումների ոլորտը կարգավորող նորմերում իրականացված վերջին փոփոխությունները գործընթացն ավելի են պարզեցվել՝ մինչեւ 1 մլն դրամի շրջանակներում կատարվող գնումները կրկին հնարավոր է իրականացնել բանակցային ընթացակարգով՝ առանց հայտարարությունների եւ մրցույթի:

Առաջիկայում Շիրակի մարզի պետգնումները համակարգողներին կտրամադրվեն էլեկտրոնային ուղեցույցներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում