Վրացական «Իմեդի» հեռուստաալիքիղեկավարին Բաքու չեն թողել` ժամանակին ԼՂ այցելած լինելու համար
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի «Իմեդի» հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Ախվլեդիանիին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան: Թբիլիսիից ժամանելուն պես նրան մեկուսացրել են Բաքվի միջազգային օդանավակայանում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով contact.az-ը, հայտնի է դարձել facebook-ից: Նույն աղբյուրի համաձայն` դրա պատճառն այն է, որ Ախվլեդիանիի անձնագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու մասին կնիք է եղել: