1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում մայիսի 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Մայիսի 25-27-ին գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում մայիսի 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 25-27-ին գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին՝ կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:
Երևան քաղաքի մայիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներն ունեն հետևյալ տեսքը՝օդի առավելագույն ջերմաստիճան՝ 33.40C (1989թ), օդի նվազագույն ջերմաստիճանը՝ 6.40C (1945թ),օդի միջին օրական ջերմաստիճանը՝ 19.00C: