2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական իստիտուտը համալրվել է եւս մի քանի մասնագիտություններով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԹԿՊԻ մամուլի ծառայությունից, դիմորդներին արդեն հայտնի մասնագիտություններից զատ` այս տարի ԵԹԿՊԻ-ում գործելու են «Համակարգչային գեղարվեստական նախագծում» (եռաչափ գրաֆիկա և վիրտուալ էֆֆեկտներ) եւ «Բեմական հագուստի մոդելավորում» նեղ մասնագիտական կուրսերը, ինչպես նաեւ ընդարձակվել է կինոարվեստի բնագավառի մասնագիտացման ցանկը` ներառելով «Կինոմոնտաժի ռեժիսուրա» մասնագիտությունը:
Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի ԲՈՒՀ-ում շարունակվում է ընդունելությունը դերասանական արվեստ(կինոյի, դրամատիկական թատրոնի, երաժշտական թատրոնի, տիկնիկային թատրոնի դերասան), ռեժիսուրա (դրամատիկական թատրոնի ռեժիսուրա), թատերագիտություն, պարարվեստի ռեժիսուրա, գրական ստեծղագործություն, կինոարվեստ (անիմացիոն ֆիլմի, վավերագրական ֆիլմի ռեժիսուրա, հեռուստառեժիսուրա, հնչունային ռեժիսուրա, կինոմոնտաժի ռեժիսուրա), օպերատորություն, սոցիալ-մշակութային գործունեություն (արվեստի կառավարում), գեղակարչություն (թատրոնի և կինոյի նկարչություն, անիմացիոն ֆիլմի նկարչություն) եւ կինոգիտություն մասնագիտությունների շրջանակներում:
Փաստաթղթերն ընդունվում են մինչ հունիսի 1-ը (ներառյալ)` ժամը 10:00-18:00-ը, ընդմիջում՝ 13:00-14:00: Հանգստյան օրը կիրակի՝ բացառությամբ մայիսի 19, 26, 28-ի: