Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այս տարի ևս գլխավորում է Forbes-ի՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այս տարի ևս գլխավորում է Forbes-ի՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը: Այս մասին հայտնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը:
Գերմանացի կանցլերն արդեն երրորդ անգամ է գլխավորում այդ ցուցակը:Վերջին տասը տարիների ընթացքում նա ութ անգամ տեղ է զբաղեցրել Forbes-ի ամենահզոր կանանց ցուցակում: Յոթ անգամ նա այդ ցուցակում գրավել է առաջին տեղը:
Աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆը: Իսկ երրորդ տեղը նվաճել է միլիարդատեր Բիլ Գեյթսի կինը՝ Մելինդա Գեյթսը:Ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսի կինը` Մելինդան, փոխարինել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին Forbes-ի ամենամյա ամենաազեցիկ կանանց ցուցակում: Ցուցակում Մելինդա Գեյթսը ներկայացված է որպես Bill & Melinda Gates Foundation կազմակերպության համահիմնադիր, որը նպատակ ունի պայքարել պոլիելիտի դեմ: 2012 թվականին հիմնադրամը տարբեր ծրագրերի իրականացման համար 3,4 միլիարդ դոլար է հատկացրել: Գումարի մեծ մասը ծախսվել է առողջապահական ծրագրերի վրա:
Ցուցակի առաջին հնգյակում են հայտնվել նաև ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Վերջինս զիջել է իր առաջատար հորիզոնականըՄելինդա Գեյթսին: