Չինաստանը ստեղծել է քիմիական նոր միջոց` պարզելու թռչնագրիպի վիրուսի առկայությունը մարդու մոտ
1 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը սկսել է կիրառել քիմիական նոր միջոց, որը հնարավորություն կտա կլինիկական պայմաններում որոշել մարդու մոտ թռչնագրիպի վիրուսի առկայությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այս մասին համապատասխան հայտարարություն է տարածել Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության կառավարության սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկողական մարմինը:
Վիրուսի մասին վկայող նոր միջոցը համատեղ մշակել են Shanghai ZJ Bio-Tech, Ltd եւ DAAN Gene բիոտեխնոլոգիական ընկերությունները Սուն Յատսենի անվան համալսարանի աջակցությամբ:
Վերջին տվյալների համաձայն` Չինաստանում գրիպի H7N9 տեսակով վարակվել է 130 մարդ: Նրանցից 36-ը մահացել են:
Կարդացեք հոդվածը` Русский