«Արմավիա» ավիաընկերության պարտքի չափը պետության հանդեպ ճշտվում է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմավիա» ավիաընկերությունը պարտավորություններ ունի պետության նկատմամբ, բայց պարտքի գումարի չափի մասին խոսելը դեռ վաղ է: Այս մասին ԱԺ-ում մայիսի 22-ի հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը` պատասխանելով «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցերին: Վերջինիս հետաքրքրում է` արդյոք 2010թ.-ից սկսած «Արմավիա»-ի տոմսերի արժեքում ներառված 10 հազար դրամ օդի տուրքը կազմում է շուրջ 35-40 մլն դոլար, և եթե այդպես է, ապա այդ գումարների որ մասն է մտել պետական բյուջե, և եթե չի մտել, ապա ընկերությունը որքան է պարտք պետության բյուջեին: Դավիթ Սարգսյանն ի պատասխան նշեց, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը հատկապես գումարի չափի առումով:
««Արմավիա»-նպարտավորությաններ ունի պետության նկատմամբ և ոչ միայն պետության: Պետեկամուտների կոմիտեն դիմելու է դատական մարմիններին և փոխադարձ պարտավորությունների վերջնական ճշգրտում իրականացնելուց հետո պարտքիմնացած գումարի չափը հստակ կլինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասաց նախարարը:
«Այս պահին մասնագետները հաշվարկներ են իրականացնում, կա վեճ գումարի վերաբերյալ, որը դեռ քննարկման առարկա կդառնա դատական մարմիններում»,-շեշտեց ֆինանսների նախարարը:
«Արմավիա» ավիաընկերությունը 2013 թվականի ապրիլի 1-ից կասեցրել է չվերթերը եւ սկսել սնանկության գործընթաց:Պայմանավորվածություններ են ձեռք բերվել չվերթերի ավելացման վերաբերյալ` «Ավստրիական ավիաուղիներ»-ը կսկսի իրականացնել շաբաթական 7 չվերթ, «Չեխական ավիաուղիներ»-ը` 7 չվերթ, «Ալիտալիան»` 3 չվերթ: Հունիսի սկզբից չվերթերը կվերսկսի նաև լեհական «ԼՈՏ» ավիաընկերությունը` շաբաթական իրականացնելով 5 չվերթ: Ակնկալվում է «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության կողմից հաճախականությունը հասցնել մինչև ամենօրյա չվերթերի իրականացում: