Միջազգային

ԱՊՀ-ի ռազմական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն զինամթերքի տեխնիկական վիճակի նկատմամբ հսկողությունը

2 րոպեի ընթերցում

ԱՊՀ-ի ռազմական գերատեսչությունների ղեկավարները  կքննարկեն զինամթերքի տեխնիկական վիճակի նկատմամբ հսկողությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի մասնակից երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 64-րդ նիստում քննարկվելիք թեմաներից մեկը կդառնա զինամթերքի տեխնիկական վիճակի նկատմամբ հսկողությունը եւ տարածքների ականազերծման հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 22-ին լրագրողներին հայտնել Է ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչ առաջին կարգի կապիտան Միխայիլ Սեւաստյանովը:

«ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը հունիսի 5-ին կկայանա Մինսկում: Ծրագրվում Է քննարկել զինամթերքի տեխնիկական վիճակի նկատմամբ հսկողության բնագավառում համագործակցությանը, հումանիտար ականազերծման եւ տոպոգեոդեզիական ու նավիգացիոն ապահովման ոլորտում ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի ինժեներային զորքերի գործակցությանը վերաբերող հարցերը»,-ասել Է Սեւաստյանովը:

Ռազմական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն 2014 թվականին ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ֆինանսավորումը, ինչպես նաեւ որոշում կընդունեն այդ համակարգի «Մարտական համագործակցություն-2013» համատեղ վարժանքի անցկացման մասին:

«Նիստի ընթացքում դրա մասնակիցները կգնահատեն 2012 թվականի ընթացքում Համագործակցության պետությունների զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության վիճակը: Պլանավորվում Է համաձայնեցնել ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների իրավաբանական ծառայությունների պրակտիկ գործակցության մեխանիզմը»,-ասել Է Սեւաստյանովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում