Սփյուռք

Լոս Անջելեսի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է իր հայամետ դիրքորոշմամբ հայտնի Էրիկ Գարսետին

2 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է իր հայամետ դիրքորոշմամբ հայտնի Էրիկ Գարսետին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Էրիկ Գարսետին, ում աջակցում էր Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հայ-ամերիկյան խորհուրդը:Գարսետիի մրցակիցն էր Ուենդի Գրուելը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելովLos Angeles Times թերթը, նախնական տվյալներով` Գարսետին հավաքել է ընտրողների ձայների54 տոկոսը, իսկ Գրուելը նրանից հետ է մնում ութ միավորով` հավաքելով ձայների46 տոկոսը:

Էրիկ Գարսետին կլինի Լոս Անջելեսի առաջին հրեա քաղաքապետը, նաև ամենաերիտասարդը քաղաքի հարյուրամյա պատմության մեջ: Նա պաշտոնավարման կանցնի հունիսի մեկից:

Նորընտիր քաղաքապետը խոստացել է իր ընտրողներին` վերականգնել Լոս Անջելեսի երբեմնի վիճակը. քաղաքը նոր է սթափվել հնգամյա տնտեսական ճգնաժամից:

Գարսետին իր գործնական մասնակցությունն է բերել ամերիկահայության կողմից իրականացված համայնքային բազմաթիվ միջոցառումների եւ ծրագրերի, ինչպես նաեւ աջակցել է «Փոքր Հայաստան»-ի առեւտրական պալատի ստեղծմանը: Նա նաեւ կարեւոր դեր է ունեցել «Փոքր Հայաստան» թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քայլարշավի կազմակերպման գործում:

Լոս Անջելեսի 3.8 միլիոն բնակչությունից շուրջ վեց հարյուր հազարը հայկական ծագում ունի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում