Քաղաքականություն

Էստոնիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը

1 րոպեի ընթերցում

Էստոնիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն  ուղղված Հայաստանի ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպել է Էստոնիայի պաշտպանության նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀարտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից,հանդիպման ընթացքում կողմերը, գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ միջպետական հարաբերությունների խորացման կապակցությամբ, կարեւորել են երկկողմ ջանքերի գործադրումը պաշտպանական ոլորտում երկարատեւ եւ փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Էստոնիայի պաշտպանության նախարարը եւ դեսպան Այվազյանը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում աշխատանքներ տանել բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցի, ինչպես նաեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում համատեղ քայլերի հստակեցման ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին եւ տարածաշրջանային օրակարգի, ինչպես նաեւ միջազգային անվտանգության հարցերի շուրջ: Նախարար Ռեյնսալուի խնդրանքով դեսպան Այվազյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում