Բրեժնեւը, Ստալինը եւ Նիկոլայ Երկրորդը ճանաչվել են 20-րդ դարում Ռուսաստանի լավագույն կառավարողները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 20-րդ դարում Ռուսաստանի բոլոր կառավարողներից ռուսաստանցիների մեջ ամենադրական հույզերն առաջացնում Է Լեոնիդ Բրեժնեւը, որը Խորհրդային Միությունը ղեկավարել Է 1964-1982 թվականներին: Սրանք են «Լեւադա-կենտրոնի» հարցման տվյալները, որը ապրիլի 19-22-ն անցկացվել Է Ռուսաստանի 45 տարածաշրջանների 1,5 հազար բնակիչների շրջանում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Բրեժնեւի նկատմամբ դրական վերաբերմունք ունի հարցվածների 56 տոկոսը, բացասական՝ 29 տոկոսը:
Երկրորդ տեղում Իոսիֆ Ստալինն Է (50 տոկոս դրական, 38 տոկոս բացասական), որին հաջորդում են Նիկոլայ Երկրորդը (48 տոկոս դրական, 21 տոկոս բացասական) եւ Նիկիտա Խրուշչովը՝ 45 տոկոս կողմնակիցներով եւ 35 տոկոս հակառակորդներով:
Վլադիմիր Լենինի նկատմամբ բարյացակամ Է տրամադրված հարցման մասնակիցների ընդամենը 5 տոկոսը, նրան բացասաբար Է վերաբերվում 28 տոկոսը:
Իսկ հակառեյտինգի առաջատարներ են դարձել Միխայիլ Գորբաչովը, որից դժգոհ Է հարցվածների 66 տոկոսը, եւ Բորիս Ելցինը (64 տոկոս): Նրանց նկատմամբ դրական վերաբերմունք ունի համապատասխանաբար 21 տոկոսը եւ 22 տոկոսը: