Հասարակական

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել սահմանային միջադեպերի կապակցությամբ` հայտարարելով, թե Գեղարքունիքի մարզի սահմանակից Դաշքեսանի հատվածում հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այդ լուրը իրականությանը չի համապատասխանում՝ ընդգծելով, որ այդ հատվածում հրադադարի ռեժիմը գրեթե միշտ խախտում են ադրբեջանցիները:

Ադրբեջանական APA գործակալությունը տեղեկատվություն էր տարածել, որ Դաշքեսանի հատվածում հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում