Միջազգային

Բրյուսելում ընթանում Է բանկային գաղտնիքին եւ Էներգաանվտանգության հարցերին նվիրված Եվրամիության գագաթնաժողովը

2 րոպեի ընթերցում

Բրյուսելում ընթանում Է բանկային գաղտնիքին եւ Էներգաանվտանգության հարցերին նվիրված Եվրամիության գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում ընթանում Է Եվրամիության 27 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովը, որը նվիրված Է հարկերի վճարումներից խուսափելու դեմ պայքարի ուժեղացման եւ Եվրամիության Էներգաանվտանգության ամրապնդման հարցերին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Այդ գագաթնաժողովը կարող Է ամենակարճը դառնալ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր: Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը այս հարցերի քննարկման համար «հատկացրել Է» ընդամենը չորս ժամ: Ի դեպ, պրակտիկան ցույց Է տալիս, որ Եվրամիության գագաթնաժողովներից ոչ մեկը սահմանված ժամանակում չի ավարտվում, բանավեճը երբեմն տեւում Է 10-12 ժամ եւ ձգվում ամբողջ գիշեր՝ մինչեւ հաջորդ օրվա առավոտ:

Ներկայիս գագաթնաժողովում ենթադրվում Է, մասնավորապես, հաստատել Եվրամիության հարկային ռեզիդենտների բանկային ավանդներից եկամուտների գծով տեղեկատվության փոխանակմանը վերաբերող եվրոպական հրահանգը 2015 թվականի հունվարի 1-ին գործողության մեջ դնելու մտադրությունը, որը մշակվել Էր տակավին 2008 թվականին:

Էներգաանվտանգության հարցի կապակցությամբ եվրոպական երկրների ղեկավարները պետք Է արտահայտվեն երեք հարցերի շուրջ. «Ինչպես կարելի Է Էներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացումը կիրառել եվրոպական տնտեսության մրցունակությունը զարգացնելու, աճը եւ զբաղվածությունը խթանելու համար: Ինչպես Եվրոպայում խթանել Էներգիայի սեփական աղբյուրների ստեղծումը: Ինչպես Եվրամիության ավելի կանխատեսելի Էներգաքաղաքականություն ապահովել եվրոպական Էներգետիկական ենթակառուցվածքի զարգացման գործում լրացուցիչ ներդրումներ ներգրավելու համար»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում