Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է «Կարգավորող գիլյոտին» ծրագրից սպասելիքները

1 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է «Կարգավորող գիլյոտին» ծրագրից սպասելիքները

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Կարգավորող գիլյոտին» ծրագիրը միտված է օգնելու փոքր և միջին բիզնեսին: Այս մասին ԱԺ մայիսի 22-ի հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի այն հարցին, թե երբ է փոքր և միջին բիզնեսը զգալու այդ ծրագրի դրական ազդեցությունը:

Վահրամ Ավանեսյանը կոնկրետ ժամկետեր չնշեց, սակայն պարզաբանեց, որ 17 ոլորտներում նախատեսվում է նորմատիվային ակտերը կրճատել շուրջ 30%-ով :«Գիլյոտին ծրագիրնուղղված է աջակցելու փոքր և միջին բիզնեսին: Կան ցուցանիշեր, որոնցով գնահատվում են, թե քանի ուղղություններում են արդյունքները զգալի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Ավանեսյանը տեղեկացրեց նաեւ, որ այժմ քննարկվում է մի փաթեթ, որի հաստատումը փոքր և միջին բիզնեսի համար շուրջ 1 մլրդ դրամի ծախսերի խնայողության կհանգեցնի:

«Կարգավորող գիլյոտին» ծրագիրը նպատակ ունիՀայաստանումբարելավել գործարար միջավայրը՝ նպաստելով կառավարման արդյունավետության բարձրացմանը և փոքր ու միջին բիզնեսի աջակցմանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում