Վարչապետը Հրանտ Բագրատյանին առաջարկում է համագործակցել` բացառելով վիրավորանքները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդդիմության և, մասնավորապես, Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետառարկայականորենքննարկել խոշոր գործարանների փոքր սեփականատերերի խնդիրները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով Հրանտ Բագրատյանի հարցին: Վերջինս նշել էր, որ «Երազ» գործարանի փոքր սեփականատերերից մեկը չի կարողանում ետ ստանալ իր կողմից 90-ականներին գործարանում ներդրած 60 հազար դրամը և հետաքրքրվել, թե ինչ է սպասվում նման բոլոր դեպքերում:
«Բոլոր դեպքերը, որոնք վերաբերում են փոքր սեփականատերերի իրավունքներին, մենք պատրաստ ենք քննարկելը: Պատրաստ ենք ստեղծել հանձնաժողով` խոշոր սեփականատերերի կողմից փոքր սեփականատերերի շահերի ոտնահարման դեպքերը քննարկելու համար»,- ասաց վարչապետը:
Տիգրան Սարգսյանը, դիմելով Բագրատյանին, նշեց, որ վերջինիս գլխավորած կառավարությունը նախկինում պնդում էր, որ դա ճիշտ ռազմավարություն է: «Ցավոք այդպես չեղավ. փոքրսեփականատարերիճնշող մեծամասնությունը սնանկացավ, էժան գներով իրենց բաժնեմասերը վաճառեցին տնօրեններին: Արդյունքում ունեցանք ծանր իրավիճակ»,- նկատեց վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով` Բագրատյանի քննադատությունները, վերլուծությունները ևս համագործակցության ձև են, և ինքը շնորհակալ է նման աշխատանքի համար: Սակայն, Տիգրան Սարգսյանի կարծիքով, եթե Բագրատյանի կողմից չլինեին վիրավորանքներ` ավելի հեշտ կլիներ համագործակցել:
Վարչապետը հիշեցրեց նաև, որ կառավարության անդամները երբևէ ՀԱԿ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ չեն տվել, այլ որդեգրել են կառուցողական քաղաքականություն, որը լինելու է շարունակական: