Սփյուռք

Բելառուսում կայացել է Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ

1 րոպեի ընթերցում

Բելառուսում կայացել է Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի երաժշտի պետական ակադեմիայի դահլիճում մայիսի 20-ին կայացել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառումը կազմակերպել էին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը, Բելառուսի երաժշտի պետական ակադեմիան եւ Մինսկի քաղաքային «Հայաստան» մշակութալուսավորչական միությունը:

Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով հանդես եկավ «Նեմիգա» համերգային նվագախումբը: Հնչել են հատվածներ Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիայից, «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից:

Միջոցառմանը ներկա են եղել Բելառուսի մշակույթի նախարարի առաջին տեղակալը, մշակութային գործիչներ, ԲՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում