Հետաքրքիր կլիներ, եթե խաղայի նաեւ 20 տարի հետո. Հենրիխ Մխիթարյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային թիմի ամսագրի մայիսի համարը նվիրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «հանքափորներրի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը ներկայացնում է ամսագրին Մխիթարյանի տված հարցազրույց, որում նա, մասնավորապես, ասել է. «Այն ժամանակվա ֆուտբոլը ես չեմ տեսել, չեմ կարող գնահատել:Հիմա տեխնիկան իր խոսքն ասում է անգամ ֆուտբոլում: Կարծում եմ` հենց դրա համար է ֆուտբոլը դինամիկ թվում բոլորին ու ինչ-որ կերպ արագացել է: Իսկ ընդհանուր առմամբ` հետաքրքիր կլիներ, եթե խաղայի նաեւ 20 տարի հետո: Այդ ժամանակ միայն ես կարող էի համեմատել: Բայց կարեւորն այն է, որ ֆուտբոլը մնում է ֆուտբոլ, ակումբն ու ֆուտբոլիստներն ենփոխվում»:
Հարցազրույցի ամբողջական տարբերակը «Շախտյոր»-ի կայքը կներկայացնի ավելի ուշ: