Կարծիքներ

Ազատագրված տարածքներում հայերի հետ շփումը քերականացնելու փորձը Ադրբեջանի իշխանության խաղ էր հասարակության հետ. ադրբեջանագետ

2 րոպեի ընթերցում

Ազատագրված տարածքներում հայերի հետ շփումը քերականացնելու փորձը Ադրբեջանի իշխանության խաղ էր հասարակության հետ. ադրբեջանագետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներն ազատագրված տարածքներում հայերի հետ շփումը քրեականացնելու վերաբերյալ օրինագիծը խաղ էր հենց այդ երկրի իշխանության կողմից: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեցադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: Ըստ նրա` Ադրբեջանի իշխանությունների կողմից այս խաղերն ուղղված էին ներքին լսարանին, քանի որ ընտրություններից առաջ Իլհամ Ալիևը խնդիր ունի կոնսոլիդացնելու բնակչության ձայները։

Հայերի հետ շփումը քրեականացնելու մասին լուրը հերքել էր անգամ ադրբեջանական Մեջլիսը, որն իր պաշտոնական կայքում տեղադրել էր տեղեկություն, որ նման օրենք չի ընդունվել։ «Ադրբեջանում հայերի հետ շփումը միշտ էլ հսկվել է հատուկ քննչական ծառայության կողմից, թեև չկա օրենք այդ մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ասատրյանը։

Ադրբեջանագետը համոզված է,եթե հետագայում մեր հարեւան երկրում որոշվի այդպիսի օրենք ընդունել, ապա կփորձեն այդ մասին շատ չհրապարակել։ «Ադրբեջանցի որոշ փորձագետներ կարծում են, որ նման օրինագծի ընդունումը կբացառի ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման հավանականությունը»,- ավելացրեց Ասատրյանը:

Ադրբեջանական մամուլում լուրեր էին պտտվում, որ նախաձեռնել են նոր օրինագիծ, համաձայն որի` այն օտարերկրյա զբոսաշրջիկները, ովքեր կցանկանան մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև նրանք, ովքեր սերտ շփում կհաստատեն հայերի հետ, նրանք քրեական պատասխանատվության կենթարկվեն Ադրբեջանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում