Միջազգային

Մահացել Է Uriah Heep-ի բաս-կիթառահար Թրեւոր Բոլդերը

1 րոպեի ընթերցում

Մահացել Է Uriah Heep-ի բաս-կիթառահար Թրեւոր Բոլդերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 63-րդ տարում քաղցկեղից վախճանվել Է Uriah Heep լեգենդար ռոք-խմբի բաս կիթառահար Թրեւոր Բոլդերը: «Նա համաշխարհային մակարդակի երաժիշտ Էր, երգիչ եւ երգերի տեքստերի հեղինակ, իսկ որ Էլ ավելի կարեւոր Է, համաշխարհային մակարդակի ընկեր»,- ասված Է խմբի պաշտոնական կայքում հրապարակված մահախոսականում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բոլդերը ծնվել Է 1950 թվականի հունիսի 9-ին Անգլիայի Քինգսթոն ապոն Հալ քաղաքում: Նախքան Uriah Heep գալը նա նվագել Է Դեւիդ Բոուիի Spiders From Mars խմբում: Բոլդերը Heep-ին Է միացել 1976 թվականին: Արդեն նրա հետ խումբը ձայնագրել Է ալբոմներ, որոնք դարձել են կուլտային՝ «Fireflyե, «Innocent Victimե, «Fallen Angelե եւ «Conquestե: Բոլդերը ոչ միայն բասիստ Էր, այլեւ կատարում Էր բեք-վոկալի պարտիաներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում