ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն այցելելու Արցախ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելության ընթացքում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով լուրերին, թե արդեն համընդհանուր հռչակագրի ստորագրման համաձայնություն է ձեռք բերվել: «Այս անգամ համանախագահները չեն այցելելու Արցախ եւ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու, դրանք սպեկուլյացիաներ են: Նույն Մամեդյարովն ինքն է ասել, որ մինչեւ տարեվերջ Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունները բանակցային գործընթացը համեմատաբար պասիվ վիճակում կլինի»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ համանախագահների տարածաշրջան այցը հերթականն է ու կարճատեւ է լինելու:
Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են այցելելու մայիսի 22-ին: Համանախագահները Երեւան կժամանեն մայիսի 24-ին: Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Քելլիին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանդիպում է նախատեսվում նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ Հայաստան են այցելել մարտի 21-ին։