1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմավիա» ավիաընկերությանը փոխարինելու համար կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչություն դեռ ոչ մի ավիաընկերություն հայտ չի ներկայացրել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը, վարչություն դիմել է կանադական KNM aviation ընկերությունը, որը ավիացիոն ոլորտում խորհրդատվություն է տրամադրում: Նրանքիրենց աջակցությունն են առաջարկում ավիացիայի ոլորտում փոփոխություններ իրականացնելու հարցում:«Մենք շուտով կսկսենք ուսումնասիրել այդ առաջարկը»,-ասաց նա:
«Արմավիա» ավիաընկերությունն ապրիլի 1-ից դադարեցրել է չվերթները, սակայնինչպես կանխատեսվում էր սնանկացման վերաբերյալ դատարան հայց ներկայացնելու փոխարեն, ավիաընկերությունն առողջացման ծրագիր է առաջարկել Հանրային խորհրդին:Հանրային խորհուրդը քաղավիացիայի ապագայի հետ կապված առաջարկներով արդեն դիմել է կառավարությանը: Հունիսին Հանրային խորհուրդը ծրագրում է հանդիպելՀՀ Նախագահի հետ եւ օրակարգում է նաև «Արմավիայի» հարցը: