Վիեննայում կայացել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի 20-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում տեղակայված Ներքին Ավստրիա երկրամասի ներկայացուցչությունում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ավստրիական ֆինանսավորմամբ կառուցված եւ 1992 թվականից գործող Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցի ավելի քան 20-ամյա գործունեության ամփոփմանը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը հիվանդանոցի ավելի քան 20-ամյա գործունեությանը նվիրված ամփոփիչ ելույթներով հանդես են եկել ԱՄՀ-ին օժանդակող միության նախագահ դոկտոր Քրիստոֆ Լեխները, նրա տեղակալ, միության պատվավոր գործադիր տնօրեն, հիվանդանոցի հիմնադրումից ի վեր եւ մինչեւ 2012 թվականը աշխատանքների համակարգող Հանս Դյոլլերը, հիվանդանոցի նախագծող եւ կառուցապատման աշխատանքների համակարգող պրոֆեսոր Գյունտեր Պետերը, ավստրիական Կարիտասի ներկայացուցիչ եւ Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի անդամ Ռուդոլֆ Մաղաքյանը, Գյումրու Մոր եւ մանկան հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

Հանդիսավոր միջոցառմանը ելույթներ են ունեցել նաեւ Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը եւ Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտը: Դեսպան Կիրակոսյանը նախ շնորհակալություն է հայտնել այն բոլոր անհատներին եւ ավստրիական կազմակերպություններին, որոնք ավելի քան 2 տասնամյակ իրենց շարունակական նպաստն են բերել հիվանդանոցի կենսագործունեության անխաթար ապահովմանը եւ, մասնավորապես, նշել է, որ ԱՄՀ-ի գործունեությունը Հայաստան-Ավստրիա համագործակցության լավագույն օրինակ է հանդիսանում եւ վերածվել է երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության յուրօրինակ խորհրդանիշի: Դեսպանը նաեւ համոզմունք է հայտնել, որ 2013թ. Երեւանում Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակի հիմնմամբ, ավստրիական օժանդակությունը կունենա իր հետեւողական շարունակությունը՝ արդեն զարգացման քաղաքականության բնագավառում հայ-ավստրիական համագործակցության համատեքստում:

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության, Ավստրիական մանկական հիվանդանոցին օժանդակող միության խորհրդի եւ Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրինության միջեւ դեռեւս 2009թ. ապրիլի 4-ին ստորագրված հուշագրի՝ ԱՄՀ-ում տեղի ունեցած վերապրոֆիլավորման արդյունքում հիվանդանոցում սկսել է գործել ծննդօգնության եւ գինեկոլոգիայի բաժանմունք, Գյումրու ծննդատունը տեղափոխվել է ԱՄՀ, հաստատությունն էլ վերանվանվել է Մոր եւ մանկան հիվանդանոց:

Հայերեն

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում