Վիկ Դարչինյանի հաջորդ մենամարտը կլինի օգոստոս-սեպտեմբերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի բռնցքամարտի, աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հաջորդ մենամարտը, հնարավոր է, անցկացնի օգոստոսին կամ սեպտեմբերին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Վիկ Դարչինյանի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը: Նա տեղեկացրեց, որ Դարչինյանին շատ ծանր մենամարտ է սպասվում:«Վերջին մենամարտի նպատակն այն էր, որ Վախթանգն իրավունք ստացավ մենամարտելու WBC վարկածի աշխարհի չեմպիոնի հետ: Կարծում եմ` շատ դժվար է լինելու: Իսկ մրցակիցը կլինի մեքսիկացի Տերասան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Բադալյանը:
Խոսելով Դարչինյանի մարզավիճակի մասին` Բադալյանն ընդգծեց, որ նրա նման համառ եւ նպատակասլաց բռնցքամարտիկները քիչ կան: «Ես նրան խորհուրդ եմ տալիս այս մենամարտից հետո հեռանալ պրոֆեսիոնալ ռինգից: Հակառակ իմ այս պնդմանը` Վիկը մեծ ցանկություն ունի շարունակել մենամարտել»,- ասում է մարզիչը:
Վիկ Դարչինյանն իր վերջին մենամարտն անցկացրեց մայիսի 12-ին` նոկաեւտի ենթարկելով մեքսիկացի Խավիեր Գալոյին: