Իրանի կողմից առաջարկվող գազն ավելի թանկ է, քան այն, որն առաջարկում է Ռուսաստանը. Արմեն Մովսիսյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կողմից առաջարկվող գազն ավելի թանկ է, քան այն գինը, որն առաջարկում է Ռուսաստանը: Մայիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու մեր կառավարությունը չի փորձում Իրանից գազ գնել:Նա հերքեց խոսակցություններն այն մասին, որ Իրան-Հայաստան գազատարը «Հայռուսգազարդ» ընկերությանն է տրամադրվել Ռուսաստանի ճնշումների ներքո: «Այդպիսի ճնշում երբեք չի եղել: Ես նորից եմ ասում, որ 40 կիլոմետր երկարությամբ գազատարը շահագործելու համար անհրաժեշտ են համապատասխան սարքավորումներ, եւ մենք այն հանձնել ենք մի ընկերության, որն ուներ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, սարքավորումներ եւ տեխնիկա` այն շահագործելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը՝ ընդգծելով, որ իրենք ոչ թե վաճառել են այդ գազատարը, այլ ուղղակի այն շահագործման են հանձնել:

Անդրադառնալով հարցին, որ Ռուսաստանը Վրաստանին գազն ավելի էժան է տալիս, քան Հայաստանին, Արմեն Մովսիսյանը նշեց, որ Վրաստանի տարածքով է անցնում Ադրբեջանից դեպի Թուրքիա տարանցվող ռուսական գազատարը, ինչի արդյունքում էլ նրանք էժան գազ են ստանում:

Նա հերքեց նաեւ լուրերն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է վաճառել Որոտանի ՀԷԿ-ը գազի սակագնի սուբսիդավորման համար:«Կառավարությունը սուբսիդավորման համար նման հարց չի քննարկել: Մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ, ինչպես նաեւ մեր կառավարությունն է քննարկումներ անցկացնում, եւ այս ամենն ամփոփելուց հետո միայն պարզ կդառնա, թե ինչ եղանակով ենք լուծելու այս խնդիրները»,-ասաց Արմեն Մովսիսյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Պետական եկամուտների կոմիտեն հրապարակում տվյալներ, ըստ որի` 1000 խմ ռուսական գազը 2012-ին գնվել է 240 դոլար մաքսային արժեքով, Արմեն Մովսիսյանը նշեց, որ բավականին երկար ժամանակ է բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, և ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն` մինչև բանակցությունների ավարտը ռուսական գազը Հայաստան առաքվի 180 դոլարով, և այդպես էլ շարունակվում է: «Մինչև բանակցությունների ավարտը գազի գինը Հայաստանի համար կլինի 180 դոլար»,- ասաց նա:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի: Առաջարկվում է ամսական մինչև 10 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի` գործող սակագինը 132 000 դրամ, դարձնել 221 000 դրամ, ներառյալ ԱԱՀ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որի համաձայն` ՀՀ կառավարությունը երեսուն տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը:

Հայերեն English Русский

«Հայանտառ»-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Քրտնաջան աշխատանքով բանակի ողնաշարը կարողացել ենք ուղղել. ԳՇ պետ

Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին

«Հայաստան» դաշինքը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը