Խճանկար

Գրեթե 400 հազար դոլարով աճուրդով վաճառվել Է Բելգիայում բուծված փոստատար աղավնին

1 րոպեի ընթերցում

Գրեթե 400 հազար դոլարով աճուրդով վաճառվել Է Բելգիայում բուծված փոստատար աղավնին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում բուծված փոստատար աղավնին PIPA աճուրդում վաճառվել Է 399,6 հազար դոլարով, ընդամենն աճուրդում վաճառել են 5,5 միլիոն դոլար ընդհանուր աժողությամբ 530 թռչուն, մայիսի լույս 22-ի գիշերը հաղորդել Է Guardian թերթի ինտերնետ-պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աճուրդի հանված թռչունները պատկանում Էին բելգիացի Լեո Էրեմանսին, ով զբաղվում Է փոստատար աղավնիների բուծմամբ, որոնք մասնակցում են աղավնիների «մրցարշավների»:

Աշխարհում ամենաթանկ մարզական թռչունը դարձել Է Բոլտ մականվամբ մեկամյա աղավնին, որին կոչել են սպրինտի գծով օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլտի պատվին: Թռչունը ռեկորդային գումարով ձեռք Է բերել չինացի մի գործարար: Հրատարակությունը նշում Է, որ տասն ամենաթակ թռչուններից ինը վաճառվել են Չինաստանին կամ Թայվանին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում