1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլիհավաքականը անցկացրեց առաջին հանդիպումը Հունգարիայում մեկնարկած ընկերական մրցաշարի շրջանակներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, տանտերերի հետ հանդիպումն ավարտվեց 1:4 հաշվով` հօգուտ Հունգարիայի հավաքականի: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Պողոսյանը, ով հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը:
Մայիսի 22-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմրցի Շվեյցարիայի ընտրանու հետ: