1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հանրային հեռուստատեսությանը «Եվրատեսիլ»-ի հետ կապված պատիժ է սպասվու. այն կարող է երեք տարով զրկվել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցությունից կամ տուգանվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի լրատվական գործակալությունը: «Yust» իրավաբանական ընկերության փաստաբան Դենիս Շումսկիի խոսքով` Ռուսաստանին տրված ձայները ճիշտ չհաշվարկելու հետ կապված ստեղծված աղմուկն առաջին հերթին կարող է ավարտվել մրցույթը հեռարձակած ալիքին պատժելու միջոցով:
Եթե ձայների հաշվարկման ժամանակ որեւէ խախտում է բացահայտվում, մրցույթի պայմանների համաձայն պատժամիջոցներն անխուսափելի են: Այդ պատժամիջոցների մեջ են մտնում մրցույթի հեռարձակման իրավունքը երեք տարով չեղյալ հայտարարելը կամ էլ անդամակցության վճարը 5 տոկոսից 10 դարձնելու տուգանքը: