Մշակույթ

Հայկ Սահակյանցը 3D տեխնիկայով նկարահանել է նոր ձեւաչափի հայկական մուտֆիլմ

2 րոպեի ընթերցում

Հայկ Սահակյանցը 3D տեխնիկայով նկարահանել է նոր ձեւաչափի հայկական մուտֆիլմ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշըն»-ի մուլտիպլիկատորՀայկ Սահակյանցը նկարահանել է նոր` Quantum jump կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը կներկայացվի հանդիսատեսի դատին մի շարք փառատոների միջոցով: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սահականցը նշեց, որ 7 րոպե տեւողությամբ այս մուլտֆիլմում առաջին անգամ նորովի են կիրառվել 3D տեխնիկայի ամբողջ հնարավորությունները:

«Քանի որ մուլտֆիլը կարճամետրաժ է, այն ավելի հարմար կլինի ներկայացնել փառատոնային ձեւաչափում»,- ասաց Սահակյանցը: Ֆիլմը մասնակցելու է Էդինբուրգի մուլտիպլիկացիոն փառատոնին, ապրիլին այն ցուցադրվել է Վոլոգդայի «Մուլտիմատոգրաֆ» փառատոնի շրջանակում: Առաջիկայում այն կմասնակցի նաեւ Սոֆիայում կայանալիք «Գոլդեն Կուկեր» փառատոնին:

Մուլտիպլիկատորը նշեց, որ Quantum jump-ը չունի տարիքային սահմանափակում, եւ կարող է գրավիչ լինել բոլորի համար: Այն մի ծիծաղելի պատմություն է Շաոլին վանքի երիտասարդմիաբանի մասին: Երիտասարդը, ավագ վարդապետների նման երազում է տիրապետել մեդիտացիայի բոլոր կանոններին և վեր խոյանալ: Սակայն նրան վստահել էին միայն հավաքարարի աշխատանքը: Մի օր նա գաղտնի մտնում է մի սենյակ, ընդունում ջրաշուշանի դիրք, կենտրոնանում և փորձում բարձրանալ վեր: Մի քանի անհաջող փորձից հետո մեծ աղմուկով ու դղրդյունով ամբողջ վանքը բարձրանում է օդ եւ կախվում կիրճից:

Մուլտֆիլմի սցենարի հեղինակն է Վարդան Զադոյանը, նկարիչը` Էռնեստ Մուրադյանը:

Սահակյանցը նշեց, որ մուլտֆիլմը նկարահանվել է անցած տարվա ողջ ընթացքում եւ ավարտվել է 2013-ի սկզբին: Ֆիլմի վրա աշխատել են ստուդյաի չորս մասնագետներ, մինչդեռ Սահակյանցի գնահատմամբ` նման մասշտաբի նախագծերում արտասահմանում սովորաբար ներգրավված է լինում շուրջ 20-25 մարդ, եւ դրանից ժամանակի կրճատում չի լինում: Բյուջեն կազմել է մոտ 8 միլիոն դրամ:

Quantum jump-ը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենրտրոնի աջակցությամբ: Ֆիլմի երաժշտական եւ ձայնային ձեւավորմանը աջակցել է ռուսաստանյան «Թունբոքս» ընկերությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում