Սահակաշվիլին մտավախություն ունի, որ Վրաստանը կարող է հայտնվել միջազգային մեկուսացման մեջ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին գտնում է, որ նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի ձերբակալությունը երկիրը կարող է մղել միջազգային մեկուսացման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով վրացական լրատվամիջոցները, Սահակաշվիլին, մասնավորապես, նշել է. «Հասարակությունը լավ գիտի Մերաբիշվիլիի դրական ու բացասական որակները, սակայն հիմնականում դրականը: Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել Ուկրաինայի վրա, որտեղ ավելի լուրջ մեղադրանքներով Յուլա Տիմոշենկոյի ձերբակալությունից հետո սառեցվել է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին երկրի ինտեգրումը»:
Իմերեթի երկրամասային դատախազությունը ձերբակալել Է Վրաստանի նախկին վարչապետ, ներկայում «Միասնական ազգային շարժման գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին: Գործը վերաբերում Է Մերաբիշվիլիի կոռուպցիոն գործունեության երկու Էպիզոդի: Անձամբ Մերաբիշվիլին հերքում է իր նկատմամբ հնչող բոլոր մեղադրանքները: