1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինն արդեն Հայաստանում է: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից: ՌԴ նորանշանակ դեսպանը Երեւան է ժամանել մայիսի 17-ին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 22-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Իվան Վոլինկինին: Վոլինկինն ավելի վաղ զբաղեցրել է ՌԴ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Նոր պաշտոնում Վոլինկինը կփոխարինի Վյաչեսլավ Կովալենկոյին: