Տարածաշրջանային

Իվանիշվիլին բացառել է երկրի նախկին վարչապետի նկատմամբ քաղաքական հետապնդումը

1 րոպեի ընթերցում

Իվանիշվիլին բացառել է երկրի նախկին վարչապետի նկատմամբ քաղաքական հետապնդումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հերքել է «Ազգային միացյալ շարժում» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Գեորգի Գաբաշվիլիի պնդումներն այն մասին, թե երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին հանդիսանում է քաղաքական հետապնդման զոհ:

«Մենք պետք է սպասենք հետաքննության արդյունքներին: Այն, որ եղել են հարցեր նախկին իշխանություններին, այդ թվում Մերաբիշվիլիին, ես մի քանի անգամ ասել եմ և կարող եմ ևս մեկ անգամ կրկնել: Սակայն մինչ դատական գործընթացի արդյունքները մենք ոչինչ չպետք է ասենք»,- ասել է Իվանիշվիլին:

Միաժամանակ Վրաստանի վարչապետը «թույլ մեղադրանքներ» է անվանել այն պնդումները, թե Մերաբիշվիլիի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: «Եւ Եվրոպան, և ԱՄՆ-ը հասկացել են, որ մենք չունենք ընտրական իրավունք, և քաղաքական հետապնդում չի լինի»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վրացական լրատվամիջոցներին ասել է Իվանիշվիլին:

Իմերեթի երկրամասային դատախազությունը ձերբակալել Է Վրաստանի նախկին վարչապետ, ներկայում «Միասնական ազգային շարժման գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին: Գործը վերաբերում Է Մերաբիշվիլիի կոռուպցիոն գործունեության երկու Էպիզոդի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում