Փարիզի Աստվածամոր տաճարում տղամարդ է ինքնասպան եղել
1 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի ամենագլխավոր տեսարժան վայրերից մեկը հանդիսացող Փարիզի Աստվածամոր տաճարում 50-ամյա տղամարդ է ինքնասպան եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ«Նովոստի»-ն, դեպքից անմիջապես հետո տաճարի այցելուները ենթարկվել են տարհանման:
Համաձայն ֆրանսիական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության` դեռ պարզ չէ` ինքնասպան եղածը Ֆրանսիայի քաղաքացի է, թե եղել է Փարիզում տուրիստի կարգավիճակում: Նա ինքնասպան է եղել հենց խորանի առջեւ:
Դեպքի մանրամասները, ինչպես նաեւ արարքի հեղինակի անձը ճշտվում են: