Շարմազանովի դիտարկմամբ` իշխանությանը քննադատում են նրանք, ովքեր վեր են ածվել այլ քաղաքական ուժի վերջին վագոնի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանության որակից խոսողները նախ պետք է խոսեն ընդդիմության որակից:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ մայիսի 21-ի հայտարարությունների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Քաղաքական գարունը հարուստ էր իրադարձություններով: Տեղի ունեցան մայրաքաղաքի ավագանու ընտրություններ, որին մասնակցեցին նաեւ համապետական ընտրություններին հայտ չներկայացրած ուժերը: Այս ընտրություններով մեր երկրում ավարտվեց ընտրական մի ողջ ցիկլ: Թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական եւ թե՛ մայրաքաղաքի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ մեր երկրում խոսքի ազատությունը, քաղաքական բազմակարծությունը եւ ժողովրդավարական արժեքներն այլեւս անշրջելի են:

Բնականաբար, իմ այս դիտարկման հետ համամիտ չեն լինի մեր ընդդիմադիր եւ այլընտրանքային որոշ գործընկերներ: Ինչպես ասում են, ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը՝ աշխատում: Այս ընթացքում մենք ականատես եղանք քաղաքական բազմաթիվ ու բազմաժանր ներկայացումների, որտեղ գրեթե բոլորն իրենց իսկ սեփական բացթողումները տեսնելու եւ շտկելու փոխարեն մրցակցության մեջ էին մտել, թե ով ավելի ուժգին կքննադատի իշխանություններին:

Վստահությունից խոսում էին մարդիկ, ովքեր կորցրել էին վստահությունն իրենց իսկ երբեմնի համախոհների մոտ: Իշխանության որակից խոսում էին նրանք, ովքեր վեր են ածվել այլ քաղաքական ուժի վերջին վագոնի: Մի հռետորական հարց. խոսում եք իշխանության որակից, իսկ ո՞վ է խոսելու ընդդիմության որակից: Արդյունքում այդ ուժերից շատերը հասարակության թեթեւ ձեռքով հայտնվեցին քաղաքական լուսանցքում»,-հայտարարեց Շարմազանովը:

Ըստ նրա`իշխանությունն ու ընդդիմությունն իրոք տարբեր են: «Մենք չենք կոծկում մեր թերությունները եւ մեր իսկ սխալների պատճառն այլ քաղաքական ուժերի մեջ չենք փնտրում: Մենք հոռետես չենք, այլ դժվարություններով հանդերձ հավատում ենք, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու մեր ժողովրդի համար:Ինչպես ասում են` լավատեսը յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություն, իսկ հոռետեսը յուրաքանչյուր հնարավորության մեջ` դժվարություն:Լինենք լավատես, դա է միակ ճիշտ ճանապարհը»,-իր ելույթն ամփոփեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ մայիսի 21-ի նիստի հայտարարությունների ժամին գրանցվել են 20 պատգամավորներ:

Հայերեն Русский

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին