Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցի կարկտից տուժած գյուղերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցի Արմավիրի մարզի կարկտից տուժած գյուղերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ նախագահն ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի ելույթի վերջում, ով ընդգծեց, որ կարկուտը նույնիսկ մեկ կիլոգրամ բերք ստանալու հնարավորություն չի թողել:
«Ես առաջարկում եմ հաշվեհամար բացել և կոչ եմ անում նաև պատգամավորներին` իրենց աջակցությունը հայտնել կարկտից տուժած գյուղերին»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Մայիսի սկզբին կարկուտը լրջորեն վնասել է Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի գյուղատնտեսական մշակաբույսերն ու ցանքերը:Կառավարությունը քննարկում է գյուղացիներին աջակցության եղանակները: