Միջազգային

50 մլն դոլար արժողությամբ թմրանյութերի խոշորագույն խմբաքանակն Է առգրավվել Թաիլանդում

1 րոպեի ընթերցում

50 մլն դոլար արժողությամբ թմրանյութերի խոշորագույն խմբաքանակն Է առգրավվել Թաիլանդում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի մայրաքաղաքում առգրավվել Է տեղի իրավապահների պրակտիկայում մետամֆետամինի խոշորագույն խմբաքանակը: Ինչպես մայիսի 21-ին հաղորդել Է Բանգկոի ոստիկանական ծառայությունը, դրա ընդհանուր արժեքը 50 մլն դոլար Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ առկա տվյալների, բնակարաններից մեկում իրավակարգի պահապանները հայտնաբերել են վաճառքի պատրաստ 4,49 մլն դեղահաբ ու եւս ավելի քան 60 կիլոգրամ բյուրեղային նյութ: Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով բերվել Էր հարեւան Մյանմայից: Ոստիկանական գործողության ընթացքում ձերբակալվել են մի քանի զինված կասկածյալներ, այդ թվում՝ 16-ամյա մի պատանի:

Մետամֆետամինը հոգեխթանիչ Է, որը խիստ կախվածություն Է առաջացնում: Երկրների մեծ մասում այդ նյութի շրջանառությունն ու տարածումը օրենքից դուրս Է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում