2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն կմասնակցի նախագահական ընտրություններին, որը տեղի կունենա այս տարվա հուկտեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 21-ին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունում:
Նախօրյակին «Վրաստանի համընդհանուր ժողովրդական ժողով» (ՎՀԺԺ) հասարակական-քաղաքական ֆորումի ներկայացուցիչները դիմել Էին արտախորհրդարանական ընդդիմությանը, հասարակությանը եւ ողջ երկրին՝ ընտրություններում Բուրջանաձեին սատարելու խնդրանքով:
«Կարծում եմ, որ վրաց ժողովրդի ընտրությունը կլինի խոհեմ, ռացիոնալ, Վրաստանի շահերի հաշվառմամբ, հօգուտ երկրի արժանավայել զարգացման՝ մեր աբխազ եւ օս եղբայրների հետ միասին»,-ասված Է Բուրջանաձեի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է կուսակցության կայքում:
Ավելի վաղ «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը հայտնել Է նախագահի իր թեկնածուի անունը: Խոսքը կրթության նախարար Գեորգի Մարգվելաշվիլիի մասին Է: Հայտնի են եւս երկու թեկնածուներ՝ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին եւ «Եվրամիություն- վրացա-աբխազա-օսական միջազգային շարժում հանուն խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման» կազմակերպության նախագահ պրոֆեսոր Նեստան Կիրտաձեն: