2014 թվականին Աֆղանստանում կբացվի պեպսի կոլայի արտադրության առաջին գործարանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Պեպսիկո» ընկերությունն /PepsiCo/ Աֆղանստանում կբացի իր մեծ ժողովրդականություն վայելող գազավորված ըմպելիքի՝ պեպսի կոլայի արտադրության առաջին գործարանը: Ինչպես մայիսի 21-ին հաղորդել Է «Ալոկոզայ» /Alokozay/ ընկերության ներկայացուցիչը, որը «Պեպսիկո»-ի գործընկերն Է Աֆղանստանում, դա տեղի կունենա 2014 թվականին: Հենց այդ տարի Էլ որոշել են ավարտել երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ներկայում Աֆղանստանում վաճառվող «Պեպսիկո»-ի ամբողջ արտադրանքը ներմուծվում Է հարեւան Պակիստանից:
«Ալոկոզայ»-ի տվյալներով՝ գործարանի կառուցումը կնստի 60 մլն դոլար եւ կապահովի մոտավորապես 3 հազար աշխատատեղի ստեղծում:
«Պեպսիկո»-ի մրցակիցը՝ «Կոկա Կոլա» ընկերությունը, տասնամյա բացակայությունից հետո Աֆղանստան Է վերադարձել 2006 թվականին: Նրա գործարանը Քաբուլում բացել Է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ «Պեպսիկո»-ի ձեռնարկությունը կկառուցվի «Կոկա Կոլա»-ի գործարանից ոչ հեռու՝ Աֆղանստանի մայրաքաղաքի արդյունաբերական գոտում: