1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 20-ին` ժամը 11.20-ին, Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցից բերման է ենթարկվել 1984թ. ծնված Լեռնիկ Վ.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Լեռնիկ Վ.-ն մայիսի 16-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: