2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այն կարծիքին Է, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթը ոչ թե պարզապես քաղաքականացված Է, այլեւ կեղծված, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Լուկաշենկոն մայիսի 21-ին հանդիպել Է տաղանդավոր երիտասարդության հետ, հանդիպմանը ներկա Է եղել նաեւ Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի ունեցած երգի մրցույթի բելառուս մասնակից Ալյոնա Լանսկայան: «Եվրատեսիլում» հրապարակված տվյալների համաձայն՝ Ռուսաստանը բելառուս երգչուհուն ելույթի համար ոչ մի բալ չի տվել:
«Ես գիտեմ, Ալյոնա՛, քո արձագանքը Ռուսաստանի քվեարկության արդյունքներին: Կարող ես քո ակտիվում գրանցել 12 բալ, ոչ պակաս: Դա վկայում Է այն մասին, թե որքան Է այդ մրցույթը ոչ թե պարզապես քաղաքականացված, այլ որքան Է այն կեղծված»,- ասել Է Բելառուսի ղեկավարը:
«Եվրատեսիլ-2013» մրցույթում Բելառուսի ներկայացուցչուհի Ալյոնա Լանսկայան զբաղեցրել Է 16-րդ տեղը: Նա ընդամենն ստացել Է 46 բալ: Ամենաբարձր գնահատականը՝ 12, Բելառուսին նշանակել Է Ուկրաինան: Բելառուսի օգտին նաեւ քվեարկել են Իսրայելը (3 բալ), Մոլդովան (4), Ադրբեջանը (7), Հայաստանը (5), Մալթան (2), Հունաստանը (1), Չեռնոգորիան (3), Վրաստանը (5), Մակեդոնիան (5), Լիտվան (1):