Միջազգային

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարն անհանգստացած Է Սիրիայի քրիստոնեական փոքրամասնությունների վիճակից

2 րոպեի ընթերցում

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարն անհանգստացած Է Սիրիայի քրիստոնեական փոքրամասնությունների վիճակից

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդն անհանգստացած Է Սիրիայի քրիստոնեական փոքրամասնությունների վիճակից:

«Այն, ինչ տեղի Է ունենում Սիրիայում, ողբերգություն Է, դա այն բանի օրինակն Է, թե ինչ տեղի Է ունենում, երբ փոքրամասնությունները պաշտպանություն չեն գտնում»,-մայիսի 21-ին Պետդումայում ասել Է Յագլանդը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Յագլանդի խոսքով՝ Սիրիան եվրոպական երկիր չԷ, եւ այնտեղ անվտանգության ապահովումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատասխանատվության հարցն Է:

Իշխանությունների եւ հակակառավարական զինված ուժերի հակամարտությունը Սիրիայում չի դադարում 2011 թվականի մարտից ի վեր. այդ ժամանակաընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, այս երկրում զոհվել Է առնվազն 70 հազար մարդ: ՄԱԿ-ի՝ Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՓԳԳՎ) հայտնել Է, որ գրանցված կամ գրանցման սպասող սիրիացի փախստականների թիվը գերազանցել Է 1,5 միլիոնը: «Այն փաստը, որ ավելի քան 1,5 մլն մարդ արդեն գրանցվել կամ հանդիպում Է նշանակել ՓԳԳՎ-ի ներկայացուցիչների հետ, ցավոք, խոսում Է այն մասին, որ փախստականների իրական թիվն զգալիորեն ավելի մեծ Է»,-ասված Է ՓԳԳՎ-ի՝ Ժնեւում տարածված հայտարարության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում Է, որ փախստականների հոսքն ավելանում Է մարտական գործողությունների ծավալման պատճառով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում