ՀԱՕԿ-ը, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը եւ ՀՄԸՄ-ն համատեղ ջանքերով կկազմակերպեն Համահայկական 9–րդ մարզախաղերը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն,«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ևՀայ մարմնակրթական ընդհանուր միությունը ստորագրել ենփոխըմբռնմանեռակողմհուշագիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուշագիրը ստորագրեցին ՀԱՕԿ քարտուղար Հրաչ Ռոստոմյանը, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ծրագրի տնօրեն Վահե Հովհաննիսյանը և Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության ներկայացուցիչ Բագրատ Եսայանը:
Հուշագրի համաձայն` բոլոր երեք կողմերը պետք է համագործակցեն Համահայկական մարմնամարզական9–րդմարզախաղերի ժամանակ, որոնք տեղի են ունենալու հուլիսի 27–ից օգոստոսի 3-ը Երևանում և ներառելու են հետևյալ մարզաձևերը`բասկետբոլ, ֆուտբոլ, վոլեյբոլ, թենիս, թեթև ատլետիկա, լող, սեղանի թենիս, շախմատ: Ակնկալվում է շուրջ 600 մարզիկների մասնակցություն, ովքեր ավանդաբար ոչ միայն շփվում են տարբեր մարզաձևերում, այլև բարեկամանում ու ամրապնդում իրենց հայկականությունը:
Մարզախաղերն օլիմպիական ոգով ու արդար խաղի կանոններով անցկացնելու հարցում ակնկալվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի օժանդակությունը: Իսկ մարզախաղերի հաջող անցկացմանը նպաստելու համար «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տրամադրելու է 100000 ԱՄՆ դոլար։
Մարզախաղերը կազմակերպվում են Հայ մարմնակրթական ընդհանուր միությանկողմից քառամյա պարբերականությամբ ու համախմբում են աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հարյուրավոր հայ երիտասարդների: