Սիրիական զորքերն իսրայելական զրահամեքենա են ոչնչացրել Գոլանի բարձունքների շրջանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերը մայիսի 21-ին իսրայելական ջիպ են ոչնչացրել, որը ներխուժել Էր Գոլանի բարձունքների ազատագրված շրջան: Ինչպես ասված Է Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) զինված ուժերի հրամանատարության հայտարարության մեջ, «իսրայելական ռազմական մեքենան հատել Էր հրադադարի գիծը եւ շարժվում Էր Բիր-Աջեմ բնակավայրի ուղղությամբ, որտեղ գործում են ահաբեկչական կազմավորումները», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սիրիական զորքերը կրակ են բացել եւ ամբողջովին ոչնչացրել ռազմական փոխադրամիջոցը, նշվում Է փաստաթղթում: «Ի պատասխան իսրայելական կողմից Թել-Ֆիրսի բարձունքներից երկու հրթիռ Է արձակվել Զուբեյդիա բնակավայրում տեղաբաշխված սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: Սիրիացի զինծառայողներից ոչ ոք չի տուժել»,-նշվում Է ռազմական կոմյունիկեում:

ՍԱՀ-ի զինվորական հրամանատարությունն իսրայելական կողմի գործողությունները գնահատում Է որպես «բացահայտ ագրեսիվ ակցիա, ինչը վկայում Է այն մասին, որ սիոնիստական պետությունը ներքաշված Է սիրիական իրադարձություններում, եւ որ առկա Է կոորդինացումը ահաբեկիչների զինված խմբերի հետ: «Սիրիայի ինքնիշխանությունը խախտելու կամ ՍԱՀ-ի զինված ուժերի մարտունակությունն ստուգելու ցանկացած փորձ արագ եւ վճռական պատասխան կստանա»,-ընդգծվում Է հաղորդագրության մեջ:

Ինչպես այսօր հաղորդել Է իրանական Press TV հեռուստաալիքը, սիրիական բանակը վերադարձրել Է հսկողությունը Լիբանանի հետ սահմանի մերձակա Քուսեյր քաղաքի 70 տոկոսի տարածքի նկատմամբ: «Մենք քաղաք մտանք մի քանի ուղղությամբ: Հանդիպեցինք ընդդիմադիր ուժերի զինյալների կատաղի դիմադրությանը, բայց կոտրեցինք այն եւ հսկողության տակ առանք շրջաններ»,-հեռուստաալիքը մեջբերել Է սիրիացի զինծառայողների խոսքը: Զինվորականներն ամբողջովին վերահսկում են քաղաքի արեւելյան մասը, նրա կենտրոնական հրապարակը եւ քաղաքային վարչակազմի շենքը:

Բանակի ներկայացուցիչները հայտնել են, որ ռազմական գործողության ընթացքում քաղաքում սպանվել են խռովարարների հրամանատարներից երկուսը: Քուսեյրում դեռեւս շարունակվում են կատաղի մարտերը, սակայն ապստամբները լքում են քաղաքը, նշում Է հեռուստաալիքը:

Սիրիացի զինվորականները մի քանի շաբաթ տեւած մարտերից հետո Քուսեյր են մտել մայիսի 19-ին:

Հայերեն Русский

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին