Տարածաշրջանային

ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողները կժամանեն Բաքու

1 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողները կժամանեն Բաքու

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Պեդրո Արգամունտը և Ջոզեֆ Դեբոնո Գրեխը հունիսի կեսերին կայցելեն Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը:

Սեիդովը նշել է, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի մասին հերթական զեկույցը կպատրաստվի երկու տարուց: «Ցանկացած երկրի վերաբերյալ զեկույցը պատրաստվում է երկու տարին մեկ, և հենց այդ նպատակով էլ համազեկուցողները ժամանում են Ադրբեջան»,- նշել է Սեիդովը` հույս հայտնելով, որ Պեդրո Արգամունտի և Ջոզեֆ Դեբոնո Գրեխի այցն Ադրբեջան կլինի կառուցողական:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում