Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը հրավիրվել է ազգային հավաքական

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը հրավիրվել է ազգային հավաքական

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրավիրվել է ազգային ընտրանի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը գրում է, որ Մխիթարյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական` մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Մալթա եւ Դանիա- Հայաստան խաղերին:

Ազգային ընտրանին երկու հանդիպում կանցկացնի. հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի մարզադաշտում մեր թիմը կմրցի Մալթայի ընտրանու հետ, իսկ 4 օր հետո Կոպենհագենում կխաղան դանիացիների դեմ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում