Մշակույթ

Կաննի կինոփառատոնում ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի մասին «Ֆլորիստ» ֆիլմի նախագիծը

2 րոպեի ընթերցում

Կաննի կինոփառատոնում ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի մասին «Ֆլորիստ» ֆիլմի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կաննի կինոփառատոնի ռուսաստանյան տաղավարում տեղի է ունեցել միանգամից չորս կինոնախագծերի շնորհանդես, որոնք նկարահանվելու են մի քանի երկրների կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով vokrug.tv-ն, ներկայացված նախագծերի թվում է «Ֆլորիստ» ֆիլմը, որն ամերիկացի Ջեֆ Գալուստյանի կողմից գրված պատմություն է:

Մեծ աղմուկ առաջացնելու հավակնորդ ֆիլմը նկարահանելու է Մարիա Սահակյանը: Հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղում ապրող եւ մեխակներ աճեցնող Վարդանի մասին պատմությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսված պատերազմը տակնուվրա է անում 60-ամյա տղամարդու կյանքը: Նրա ավագ որդին մեկնում է պատերազմ եւ անհետ կորում: Կրտսեր որդին մեկնում է Եվրոպա, որտեղ փորձում է կյանքի կոչել իր երաժշտական կարողությունները: Մի անգամ Վարդանի այգում հայտնվում է վիրավոր մի զինվոր: Սկզբում Վարդանը կարծում է, թե զինվորն իր որդին է, սակայն պարզում է, որ զինվորը թշմանի է` ադրբեջանցի: Վարդանը նրան գերի է վերցնում, քանի որ վստահ է` ադրբեջանցու ծնողները վաղ թե ուշ կգտնեն իրեն եւ կփոխանակեն իր որդու հետ:

«Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվում արդեն շուրջ 15 տարի, եւ ցանկացած պահի կարող է նորից պատերազմ սկսվել: Մենք ցանկանում ենք գրավել հանրության ուշադրությունն այս աշխարհագրական կետի եւ այս մարդկային պատմության շուրջ» ,- ասել էՄարիա Սահակյանը:

Շնորհանդեսի ամենամեծ նախագիծը հավակնում է դառնալ «Битва за Севастополь» ֆիլմը, որի մասին Կաննի կինոփառատոնում պատմել է պրոդյուսեր Նատալյա Մոկրիցկայան:

«Մեր պատմության հիմքում ընկած է Լյուդմիլա Պավլուչենկոյի ճակատագրի պատմությունը, ով Հայրենական Մեծ պատերազմի ամենաակնառու դիպուկահարներից է եղել: Նա սպանել է ավելի քան 300 նացիստների»,- մանրամասնել է Մոկրիցկայան:

Մյուս երկու ֆիլմերի նախագահների թվում են ռեժիսոր Սերգեյ Մոկրիցկու «Севастополь»-ը եւ «Рудольф Нуриев. Начало» ֆրանս-ռուսական կինոնախագիծը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում