Քննարկվել են Հայաստանի եւ Արցախի ոստիկանությունների միջեւ համագործակցության խորացմանն ուղղված հարցեր
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին ներկա է եղել Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, քննարկվել են իրավապահ մարմինների աշխատանքին եւ այդ ոլորտում Հայստանի եւ Արցախի ոստիկանությունների միջեւ համագործակցության ընդլայնմանը եւ խորոցմանը վերաբերող տարբեր հարցեր: