Բաքուն ցանկանում է ընտրություններից հետո ակտիվացնել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն ընտրություններից հետո հույս ունի ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Այդ մասին հայտարարել Է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ ամփոփելով ՌԴ-ի իր պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ մայիսի 21-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ «Նովոստի»-ին:«Մենք այսօր քննարկել ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարության եւ Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի դերի տեսանկյունից մենք ակնկալում ենք, որ նախեւառաջ կհաղթահարվի այն լճացումը, որում հայտնվել Է բանակցային գործընթացը»,-ասել Է Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ այն բանից անմիջապես հետո, երբ մինչեւ տարեվերջ Ադրբեջանում կավարտվի ընտրական գործընթացը, անհրաժեշտ Է «կրկնապատկել մեր ջանքերը, որպեսզի առաջընթացի հասնենք այս… լուծելի հակամարտության կարգավորման գործընթացում»:
Ադրբեջանում այս տարի տեղի կունենան հերթական նախագահական ընտրությունները: